Օրեր առաջ Հայաստան էր ժամանել ԱՊՀ հանցաշխարհի կողմից ընդունված Վարդան Ասատրյանը («Բջե Վարդան» մականունով): Մոսկվայից Երեւան հասնելուն պես 4 ժամ նա անցկացրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի աշխատասենյակում:
Ըստ մեր աղբյուրի, ազատազրկման վայրում գտնվող իր մերձավորին տեսնելուց հետո Վարդանը հեռացել է Հայաստանից: