ՀՀ պաշտպանության նախարարությունը, արձագանքելով երեկ «Առավոտի» (թիվ 151/3756) 7-րդ էջում տպագրված «Զինծառայողն ի՞նչ գործ ուներ» տեղեկությանը, որտեղ նշվում է, որ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի որդին՝ Վիլիկը, ներկայումս գտնվում է զինծառայության մեջ եւ, հետեւաբար, չպետք է լիներ օդանավակայանում, հայտնում է, որ «Վիլիկ Կարոյի Կարապետյանը (ծնվ. 1990թ., հաշվառված է Արտաշատի զ/կ) ներկայումս սովորում է ՀՀ ԳԱԱ ստացիոնար մագիստրատուրայում եւ մինչեւ 2012թ. հունիսի 10-ը ունի տարկետման իրավունք: Այսինքն՝ նա պարտադիր զինվորական ծառայության մեջ չէ»: