Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ

Օգոստոս 12,2010 00:00

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը հունիսի 15-ին մերժել էր Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը իր կայացրած հանիրավի ապօրինի որոշումները փորձում է օրինականացնել, որդեգրելով արհեստական խոչընդոտներ ստեղծելու մարտավարությունը։
Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության դիմումը այսուհետեւ չի ընդունվելու ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների կողմից, քանի որ, ըստ վարչության ղեկավարության բանավոր պատճառաբանության, Ժիրայր Սեֆիլյանը չունի ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ, իսկ ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը առանց որեւէ պատճառաբանության որոշել է չտրամադրել Ժիրայր Սեֆիլյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել