Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանն է հանձնել 28 հրշեջ մեքենա:
Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ տեխնիկայի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ-ում Ճապոնիայի փոխդեսպան Մանաբու Միագավան, հյուրեր:
Փոխդեսպանը հույս հայտնեց, որ հայկական կողմին մեծ օգուտ կբերի ոչ միայն տեխնիկան, այլեւ աղետների կանխարգելման Ճապոնիայի փորձը: Հանդիսավոր արարողության պաշտոնական մասից հետո կայացավ ցուցադրական ելույթ: ՀՀ ԱԻՆ փողային նվագախմբի նվագակցության ներքո հրշեջները ցուցադրեցին ժամանակակից ճապոնական տեխնիկայի բազմաթիվ հնարավորություններից մի քանիսը:
Իսկ երբ նոր մեքենաները հեռանում էին Հանրապետության հրապարակից՝ անցնելով Արշակունյաց պողոտայով, անտեղյակ մայրաքաղաքացիները «խառնվել» էին իրար, կարծելով, թե հրդեհը մեր դուռն էլ եկավ: