Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթիկի» պետը ռիսկի չի դիմում

Օգոստոս 12,2010 00:00

Տեղաբաշխման հանձնաժողովի դեմ

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Այվազյանը հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին, սակայն հաղորդումը չի դարձել քննության առարկա:
14 տարվա ազատազրկման դատապարտված Այվազյանը բողոքում է ԱՆ Կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի դեմ:
Այս հանձնաժողովը, հաշվի չառնելով ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը, ազատազրկման ձեւով պատժի կրման վայր ուղարկելու փոխարեն, որոշում է կայացրել Ա. Այվազյանին պահել բանտային պայմաններում:
Այսինքն, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Նշենք, որ ազատազրկման ձեւով պատժի կրումը նախատեսում է իրականացնել հետեւյալ կարգով. ազատազրկում ընդհանուր ռեժիմի, ուժեղացված ռեժիմի եւ խստացված ռեժիմի պայմաններում:
Ա. Այվազյանը հղում է անում ՀՀ սահմանադրության 42 հոդվածին. «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: Այվազյանին բանտում պահում են, ասելով, թե առաջնորդվում են գործող Քրեակատարողական օրենսգրքով:
Ուշադրության արժանի է այն, որ Արթուրի հետ նույն հանցագործության համար 13 տարվա ազատազրկման դատապարտված Մարտիրոս Աճեմյանի համար, որը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, «շտկումներ» արվել են: ՔԿՀ-ի պետի հրամանում արձանագրված է. «Նկատի ունենալով, որ Աճեմյանը հանցագործությունը կատարել է մինչեւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ուստի տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ նախատեսված սահմանափակումները չկիրառել»: «Արթիկի» պետն ինչո՞ւ ռիսկի չի դիմում, կարող են պատասխանել քրեակատարողական հիմնարկի «գիտակները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել