Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուֆթհանզայի մեջ են

Օգոստոս 12,2010 00:00

Մի քանի օր առաջ տեղեկություններ ստացանք, որ «Ավստրիական ավիաուղիների» հայաստանյան գրասենյակում ինչ-որ խառնաշփոթ է եւ ավիաընկերության լինել-չլինելու հարցն է քննարկվում: Ըստ որոշ լուրերի, «Ավստրիական ավիաուղիները» փակվելու է, իսկ ավելի ճիշտ՝ այն գնելու է ավիաշուկայում հայտնի մեկ այլ ընկերություն՝ Լյուֆթհանզան, որն էլ կիրականացնի այդ ընկերության թռիչքները:
Այս տեղեկությունը ճշտելու համար «Առավոտը» դիմեց «Ավստրիական ավիաուղիների» հայաստանյան գրասենյակի տնօրինությանը:  Մեր հարցին ի պատասխան՝ ընկերությունից հայտնեցին հետեւյալը. «Ավստրիական ավիաուղիները» Լյուֆթհանզա ընկերության խմբի մեջ է 2009 թվականից: Մենք մաս ենք կազմում Եվրոպայում խոշորագույն ավիաուղիների խմբի, ինչը շահեկան է մեզ համար: Մյուս կողմից, իբրեւ կայուն բրենդ, մենք շարունակում ենք գործել Եվրոպայում եւ Միջին Արեւելքում: Հետագայում էլ «Ավստրիական ավիաուղիները» կշարունակի առաջարկել իր ծառայությունները Երեւանում՝ շաբաթական 6 թռիչքով Երեւան-Վիեննա ամառային գրաֆիկով, իր հայաստանյան գրասենյակի միջոցով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել