Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մնացել է «վրաները»

Օգոստոս 12,2010 00:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը օրերս հայտարարեց, որ «խոզի գրիպ» անվամբ հայտնի H1N1 վիրուսի համաճարակը կարելի է ավարտված համարել։
Համաճարակին դիմագրավելու նպատակով Հայաստանը անցած տարի պետբյուջեի միջոցներով ձեռք էր բերել «Տամիֆլյու» տեսակի դեղամիջոցի մոտ 2000 դեղաչափ։ Ավելի ուշ, մոտ 18000 դեղաչափ Հայաստանին տրամադրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«Դեղամիջոցի միայն քիչ մասն է օգտագործվել, եւ հիմա բավական պաշար կա»,- «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ H1N1 վիրուսով վարակման նոր դեպքեր այս տարվա աշնանը եւ հաջորդ տարվա գարնանը նույնպես կլինեն Հայաստանում, եւ դեղամիջոցի կարիքը դեռ կզգացվի։
Բացի այդ, մասնագետի խոսքով, «Տամիֆլյուն» համարվում է հակավիրուսային հրաշալի միջոց եւ անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել նաեւ այլ վիրուսային հիվանդությունների դեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել