Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԱԹԵՎԸ՝ ՄԻՆՉԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԲԱՑՈՒՄԸ

Օգոստոս 12,2010 00:00

«Ամառը բնությունը ստե շատ լյավա, հոյակապ ա, դրախտ ա, բայց մարդիկ հի՞նչ են ուտում՝ կարտոշկից բացի՝ ոչ մի պյան:
Շատ աղքատ ենք, շուկայից հեռու, ճանապարհ չկա: Մանավանդ, երիտասարդները շատ դժգոհ են, մենակ անցյալ տարի 30-ից ավել ջահել ստեղից դուրս եկավ, մեկ-մեկ գալիս են, եթե կարոտում են»,- ասաց տաթեւցի Անդրանիկ պապը ու դժգոհեց գյուղերի նկատմամբ պատկան մարմինների անտարբերությունից. «Անտեսում են գյուղերը: Հեռու տեղա, ո՞վ ա ստեղ հանդես գալիս, ոչ մեկը: Մի անգամ Սերժ Սարգսյանի եղբայրն է եկել (Ալ. Սարգսյանը այս տարածաշրջանի պատգամավորն է-Լ.Խ.) մինչեւ ընտրությունները, որովհետեւ անհրաժեշտ էր»: Անդրանիկ պապիկի կինը երկար տարիներ գյուղի մանկապարտեզում է աշխատել, հիմա անգործ է. երեխաների թվի նվազման պատճառով Տաթեւում այլեւս մանկապարտեզ չի գործում: Հարցին՝ ի՞նչ կտա ճոպանուղին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Տուրիստների աչքը լույս, եթե կրուգլի տարին աշխատի, մեկ-մեկ էլ մենք ձմեռը կնստենք, ամառը հու՞վա թույլ տալիս, հազիվ իրանք նստեն»: Տաթեւի վանական համալիրի վերականգնման աշխատանքներին մասնակցած 84-ամյա Հմայակ Միքայելյանը կարծում է, որ գյուղի համար ոչինչ չանելով ու ճոպանուղի կառուցելով, որեւէ բան չի փոխվի. «Մեծահարուստներին շատ բան կտա, բիզնես է, բայց գյուղացուն՝ ի՞նչ: Առաջուց շատ տուրիստներ էին գալիս, հիմի՝ քիչ: Ջահելները լրիվ քյացած են, ջահել չկա, ճանապարհ չկա, կյանք չկա»: Ծնունդով տաթեւցի, «Ժառանգություն» կուսակցության անդամ Սերյոժա Հարությունյանը գտնում է. «Էս գյուղում հույս չկա, հույսը էն է, որ գոնե ճանապարհ լինի, շուկային մոտենան, որովհետեւ գյուղացին իր բերքը չի կարողանում իրացնի»: Մինչ պատկան մարմինները ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե «Տաթեւը» զբոսաշրջային կենտրոն կլինի, հյուրանոցներ կլինեն, գյուղացիները կօգտվեն, աշխատատեղ կբացվի եւ այլն, տաթեւցին հարցնում է՝ արդյոք աշխարհի ամենաերկար ճոպանուղին լուծում կտա՞ իրենց հուզող բազում խնդիրներին:

\"\"

«Գյուղում միայն էրեխիս գերեզմանն է պահում»,- լացակումած ասաց պատերազմի ժամանակ Քելբաջարում
զավակ կորցրած 58-ամյա Լաուրա Ծատուրյանը, որը մեզ հետ զրուցելիս տանիքում ձմեռվա խոտ էր տեղավորում:
Շենքը, որում նա բնակվում է, վթարային է, ասաց, որ տարբեր տեղեր, այդ թվում նաեւ կառավարություն է դիմել,
որպեսզի գոնե տանիքը վերանորոգեն: Զոհվածի մորը տված միակ պատասխանը եղել է՝ ոչնչով  չենք կարող օգնել: Վերջում էլ նա փոխանցեց. «Միայն ուզում եմ, որ թոռներս իմ վիճակով չապրեն»:

\"\"
Այս իշուկի միջոցով է օրվա հացը վաստակում
74-ամյա Անդրանիկ Միքայելյանը:

\"\"
Տաթեւի վանքը՝ տաթեւցիների հոգսերի
միակ լուռ վկան է…:

\"\"
Գյուղում մնացած քիչ թվով երեխաները հավաքվելու
միայն մեկ տեղ ունեն՝ դպրոցի ավերակ «խաղահրապարակը»:

\"\"
Զբոսաշրջային կենտրոն դառնալ հավակնող Տաթեւ գյուղում
խմելու ջուրն այս կերպ է տուն հասնում:

 

Լուսանկարչական ռեպորտաժը՝ ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել