Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԲԱՔՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ ՈՒ ՔՐԴԵՐԻ»

Օգոստոս 12,2010 00:00

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մտերիմը համարվող ճանաչված քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւը «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանական կառավարության մեջ քրդերի ներկայացվածությունը 21% է, իսկ հայերինը՝ 19%: «Ներկայիս խորհրդարանում էթնիկ խմբերի ներկայացվածությունը 50%-ից ավելի է: Այս պահին էթնիկ խմբերը մեր ձեռքից խլել են մեր բոլոր իրավունքները: Այն դեպքում, երբ երկրում բնակչության 80%-ը ազերի թուրքեր են, այդ 20% էթնիկ փոքրամասնություններն իրենց իշխանության տակ են պահում Ադրբեջանի 80%-ին… Բաքուն պետք է մաքրել նաեւ հայերից: Նրանց ներկայությունը եւ խորհրդարանում, եւ իշխանության մեջ մոտ 19% է: Այսինքն՝ կառավարության եւ խորհրդարանի մեկ հինգերորդի կամ մայրը, կամ կինը հայ է: Այսպես մենք ու՞ր ենք գնում»,- հայտարարել է նա: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը:
Ջ.Նուրիեւի այդ սենսացիոն հայտարարությանն արձագանքել է Քաղաքացիական համերաշխություն կուսակցության (VHP) առաջնորդ Սաբիր Ռուստամխանլըն՝ ասելով, որ անհրաժեշտ է շատ լուրջ մոտենալ Ջ.Նուրիեւի ասածներին: «Ադրբեջանում պաշտոնատար մարդիկ դժվարանում են խոսել իրենց ծագման մասին: Խնդիրը հենց սա է: Բայց խնդիր է նաեւ այն հանգամանքը, որ եւ տնտեսության, եւ քաղաքականության մեջ ամենաշատը ադրբեջանցի թուրքերն են ճնշվում»,- ասել է նա: Իսկ Հզոր համակարգ կուսակցության (BGP) նախագահ, պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի կարծիքով էլ կառավարության մեջ եւ խորհրդարանում նման տոկոսների առկայության մասին խոսակցությունները հասկանալի չեն: «Եթե նման վիճակագրություն ունեն, թող հրապարակեն անուն առ անուն: Խորհրդարանում այլ ազգությունների ներկայացվածությունը բնական է: Բայց, եթե փաստեր կան նրանց որեւէ հակաադրբեջանական գործունեության մասին, թող հրապարակեն: Թե չէ, նման վերացական հայտարարություններին արձագանքելը դժվար է մեզ համար: Եթե որեւէ մեկի ծագման մեջ այլ ազգություններ էլ կան, եւ մարդը հավատարմորեն ծառայում է Ադրբեջանի շահերին, նրան նեղացնելը վտանգավոր հետեւանքների կբերի»,- ասել է Ֆ.Մուստաֆան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել