Հայկական պատվիրակությունը մասնակցելու է Ստամբուլում կայանալիք գործարար համաժողովին, որը կազմակերպվում է «Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհրդի» եւ հնդկական «Արդյունաբերողների եւ առեւտրային պալատների դաշնության» կողմից: Համաժողովի անցկացման նպատակն է կապեր հաստատել թուրք, հնդիկ, նաեւ ԱՊՀ երկրների գործընկերների միջեւ: Մասնավորապես, թուրքական ընկերությունների հետ նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ մսի մշակման փորձի փոխանակում կկատարվի: Այդ մասին news.am-ին ասել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միութան ղեկավար Գագիկ Մակարյանը: Ակնկալվում է, որ, 11 երկրների մասնակցությամբ, Ստամբուլում օգոստոսի 23-25-ին կայանալիք համաժողովին կմասնակցեն հայկական 5 ընկերություններ: