Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ Է ՀՍԿՈՒՄ «ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՄՈՒՐՋԸ»

Օգոստոս 11,2010 00:00

24-ամյա Ազնիվ Անդրեասյանը իր ընտանիքի հետ եկել էր հիանալու Սյունիքի «Սատանայի կամուրջ» կոչվող բնության հուշարձանով, բայց նեղվեց, երբ տեսավ, թե ինչքան աղբ կա շրջակայքում: «Հիանալի վայր է, գեղեցիկ բնություն, ջրավազան, անվճար տաղավարներ, որտեղ մարդիկ կարող են քեֆ անել, հաց ուտել, լավ ժամանակ անցկացնել: Մնում է միայն գնալուց առաջ իրենց հետեւից հավաքեն աղբը, բայց մարդիկ երբեմն այնքան անշնորհակալ են լինում, որ դա էլ չեն անում»,- ասաց մեր զրուցակիցը: Ազնիվը մտածում է՝ պետք է մի 5000-10000 դրամ փո՞ղ ուզեն ու գլխներին էլ կանգնե՞ն, որ աղբը իր համար հատկացված վայրում լինի:
«Սատանայի կամուրջ» վայրում մի քանի տեղ ցուցապաստառներ կան՝ «Շնորհակալություն՝ չաղտոտելու համար», «Խնդրում ենք պահպանել մաքրություն» գրություններով, բայց տպավորությունն այնպիսին էր, որ այստեղ այցելողներից շատերը ոչ շնորհակալությունն են ընդունում, ոչ էլ խնդրանքին ականջ դնում: Տարածքի հսկիչը, ով կլիներ հիսունն անց տղամարդ, ինձ  ասաց, որ նոր է այստեղ աշխատանքի ընդունվել: Ես նրան հարցրի՝ չե՞ք հետեւում, որ մաքուր պահեն միջավայրը: Նա ինձ բացատրեց, որ ինքն էլ, ինչպես ես, նոր է եկել այստեղ (ժամը մոտ 17-ն էր): Միանգամից նրա մոտ հարց ծագեց. «կարո՞ղ ա՝ դու գոհ չես»: Հարցրի, թե աղտոտելու համար արդյոք տուգանք սահմանված է, նրա պատասխանը եղավ. «ես հլը նոր եմ ստեղ աշխատում, ես հլը շտատով հաստատված չեմ»:
«Բողոքում ենք, որ վճարովի տեղեր են լինում, սա էլ անվճար է: Սրան ինչո՞ւ մարդիկ խղճով ու հոգատարությամբ չեն վերաբերվում»,- զայրանում է Ազնիվ Անդրեասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել