Այսօր «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է ունենալու Իրանի ընտրանու հետ: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը օգոստոսի 8-ից կազմակերպված ուսումնամարզական հավաքին մասնակցելու հրավեր ուղարկել է հետեւյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ՝
Գեւորգ Կասպարով՝ «Միկա», Ստեփան Ղազարյան «Բանանց»:
Պաշտպաններ՝
Սարգիս Հովսեփյան՝ «Փյունիկ», Ռոբերտ Արզումանյան՝ «Ռանդերս» (Դանիա), Արթուր Ոսկանյան՝ «Բանանց»:
Կիսապաշտպաններ՝
Աղվան Մկրտչյան՝ «Միկա», Արարատ Առաքելյան՝ «Բանանց», Դավիթ Մանոյան՝ «Փյունիկ», Արթուր Եդիգարյան՝ «Պաս» (Իրան), Սարգիս Կարապետյան՝ «Բանանց», Արտակ Գրիգորյան՝ «Ուլիս», Մարկոս Պիզզելի՝ «Փյունիկ», Լեւոն Պաչաջյան՝ «Սանատ Նաֆթ» (Իրան):
Հարձակվողներ՝
Սամվել Մելքոնյան՝ «Բանանց», Էդգար Մանուչարյան՝ «Փյունիկ», Յուրա Մովսիսյան՝ «Ռանդերս» (Դանիա):