Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալոյանն առաջատարն է

Օգոստոս 11,2010 00:00

Հունգարիայի Պակշ քաղաքում մեկնարկել է շախմատի՝ Դյորդ Մարքսի ավանդական ութերորդ հուշամրցաշարը, որտեղ կանանց մրցապայքարում հանդես է գալիս վեց հոգի՝ Լիլիթ Գալոյանը (Հայաստան), Իլդիկո Մադլը, Ժիդոնիա Վայդան, Լիլի Լոտտը (բոլորն էլ՝ Հունգարիա), Նոնա Գափրինդաշվիլին (Վրաստան) եւ Տատյանա Կանոնենկոն (Ուկրաինա): Խաղացված չորս տուրից հետո Գալոյանը, Կանոնենկոն, Մադլը եւ Վայդան վաստակել են 2,5-ական միավոր: Հուշամրցաշարի պաշտոնական կայքում Լիլիթի անունը գրված է առաջին հորիզոնականում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել