Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈԼՈՒՄԲԻԱՆ ԵՎ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՀԱՇՏՎՈՒՄ ԵՆ

Օգոստոս 11,2010 00:00

Առաջիկա ժամերին Կոլումբիան եւ Վենեսուելան կվերականգնեն իրենց երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Կոլումբիայի նորընտիր նախագահ Խուան Մանուել Սանտոսը՝ բրազիլացի իր գործընկերոջ՝ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվայի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Կոլումբիայի եւ Վենեսուելայի ԱԳ նախարարները պետք է հանդիպեն դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտարարել էր հուլիսի 22-ին՝ այն բանից հետո, երբ Բոգոտան Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Կարակասին մեղադրել էր կոլումբացի ահաբեկիչներին եւ ապստամբ խմբավորումներին Վենեսուելայի տարածքում ընդունելու համար: Վենեսուելան, սակայն, հերքում էր այդ հայտարարությունները՝ դրանք համարելով Կոլումբիայի կողմից ագրեսիվության դրսեւորումներ:
Երեքշաբթի օրը Կոլումբիայի եւ Վենեսուելայի նախագահները պետք է հանդիպեին Կոլումբիայի հյուսիսում գտնվող Սանտա-Մարտա քաղաքում՝ երկու երկրների հարաբերություններում առաջացած քաղաքական ճգնաժամից ելքերը քննարկելու համար: Երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո դա կլինի Բոգոտայի եւ Կարակասի միջեւ առաջին բարձր մակարդակի հանդիպումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել