Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանում ավելի քան 700 մարդ է զոհվել

Օգոստոս 11,2010 00:00

Չինաստանի հյուսիս-արեւելյան շրջաններում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների զոհ է դարձել 702 մարդ, եւս 1042-ը համարվում է անհայտ կորած: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, այս տվյալները երեքշաբթի օրը հրապարակել է Գանսյու գավառի քաղաքացիական վարչության պաշտոնական ներկայացուցիչը: Երկրի իշխանությունների հրապարակած տեղեկություններով՝ աղետի գոտուց տարհանվել է 45 հազար մարդ: Չինաստանի փրկարարական ծառայությունները շարունակում են փլուզումները վերացնելու եւ կենդանի մնացած մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ տանել: Նրանց հաջողվել է փրկել 52-ամյա մի տղամարդու կյանք. վերջինս ավելի քան 50 ժամ մնացել էր փլուզված շենքի փլատակների տակ: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաեւ Չինաստանի զինծառայողներն ու ժողովրդական ոստիկանության զինված ուժերը, հրշեջ ծառայությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել