Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ստանձնել է «Ազատության նավատորմի» վրա այս տարվա մայիսին տեղի ունեցած գրոհի ողջ պատասխանատվությունը: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: «Ես եմ կրում պատասխանատվությունն այն ամենի, ինչ կատարվում է բանակում»,- երեկ Միջերկրական ծովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննություն սկսած պետական հետաքննչական հանձնաժողովում հայտարարել է նախարարը: Բարաքն ասել է, թե ինքն է պատասխան տալիս «շուրջկալի ընթացքում տրված բոլոր հրամանների համար»:
Հիշեցնենք, որ Գազայի հատված մարդասիրական բեռներ եւ շինանյութ տեղափոխող «Ազատության նավատորմը», որը բաղկացած էր վեց նավից՝ թուրքական «Մավի Մարմարայի» գլխավորությամբ, մայիսի 31-ին իսրայելական զինուժի կողմից ենթարկվել էր գրոհի, որի արդյունքում 9 թուրք կամավոր էր զոհվել: