Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՆ ԵՆ ՄԵՐԸ

Օգոստոս 11,2010 00:00

«Առավոտ» օրաթերթի օգոստոսի 10-ի համարում տպագրվել է հոդված՝ «Խախտում են բոլորը, այդ թվում՝ ուժայինները» վերնագրով, որտեղ հոդվածագիրը օգտագործել է սխալ տեղեկություններ, նշելով, թե «Մերսեդես Բրաբուս» մակնիշի 800 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից է: Օգտվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ընձեռված իրավունքից եւ հարգելով հանրության ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը, տեղեկացնում ենք, որ նշված պետհամարանիշի ավտոմեքենա դատախազության հաշվեկշռում հաշվառված չէ եւ այն սեփականության իրավունքով չի պատկանում նաեւ դատախազության որեւէ աշխատակցի: Միաժամանակ տեղեկատվության կարգով նշենք, որ «ՏՕ 01»-ով ավարտվող ոչ բոլոր համարանիշներն են պատկանում դատախազությանը, եւ լրագրողը կարող էր խուսափել «Առավոտ» օրաթերթի ընթերցողներին չստուգված տեղեկատվություն փոխանցելուց, եթե փորձեր նախապես ճշտել իր ենթադրությունները: Դատախազության տնօրինման տակ ներկայում գտնվում են 001 ՏՕ 01-ից մինչեւ 302 ՏՕ 01 նիշերը պարունակող համարանիշները:

ՀՀ գլխավոր դատախազության
աշխատակազմի կազմակերպա-
մեթոդական եւ հանրային
կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել