Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԳՆԵԼ «X5»-Ը

Օգոստոս 11,2010 00:00

«Առավոտի» ս.թ. օգոստոսի 5-ի համարում տպագրված «ՀՔԾ-ն վաճառում է իր ջիփ X5-ը» վերտառությամբ հրապարակմանն ի պատասխան, օգոստոսի 6-ին Ձեր իսկ օրաթերթում տպագրված՝ «Նույն բանը չի՞» հոդվածը գուցե արտառոց ոչինչ չի պարունակում, իրենց բառերով ասած՝ «այսօր ավտոմեքենաների շուկայական գներին անտեղյակ» մարդկանց համար: Բայց այսօր ավտոմեքենաների շուկայական գներին տեղյակ մարդկանց մոտ այդ բառերը, մեղմ ասած, ծիծաղից փորացավ են առաջացնում: Եթե իսկապես Հատուկ քննչական ծառայությունը կարծում է, որ 2004թ. արտադրության թարմ (այլ ոչ թե խփած, ու հետո դզած-փչած) «ջիփ X5»-ն այսօր ավտոմեքենաների շուկայում գնահատվում է ՀՀ դրամին համարժեք՝ ընդամենը մի քանի հազար դոլար (այսինքն, ոչ ավելի, քան 2-3 հազար՝ քանզի, «մի քանիսը» բառերը հենց այդպես են ընկալվում հայերենը բավարար իմացողների կողմից …), ապա խնդրում եմ տեղեկացրեք իրենց, որ ես, Հայաստանի (իմ Հայրենիքի) համեստ ու խոնարհ ծառաս, պատրաստ եմ այդ գնով գնել իրենց աշխատակցի իբր թե «անձնական սեփականությունը հանդիսացող» այդ ավտոմեքենան:

Հարգանքով
ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել