Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԵՐԿՐԻՑ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ՄԻ ՀԱԼԻ ԵՆՔ-2

Օգոստոս 11,2010 00:00

Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամառային հանգստի եւ ընդհանրապես արտասահմանյան ուղեւորությունների վայրերը գաղտնի պահելու թեման թողած, երեկ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ամառային հանգստի օրակարգին՝ շեշտելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարճատեւ հանգստի էր մեկնել, բայց, այ, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները ոչ միայն գաղտնի էին պահում նրա գտնվելու վայրը, այլեւ, իրենց առաջին էջերում զետեղելով նրա վաղուցվա լուսանկարները, աշխատում էին ցույց տալ, որ պետության ղեկավարը Բաքվում է եւ աշխատանքի մեջ է: Սակայն, լավ տեղեկացված աղբյուրներից «Ազադլըգ»-ին հայտնի է դարձել, որ Ի. Ալիեւը կարճատեւ արձակուրդն անցկացրել է Յարդըմլըում գտնվող արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովին պատկանող «Դիման» հանգստյան կենտրոնում, որտեղ երեք օր հանգստանալուց հետո վերադարձել է Բաքու: Հիշեցնենք, որ հայաստանյան ընդդիմությունն էլ պարբերաբար բողոքում է, թե հայ հասարակությունը տեղյակ չէ, թե նախագահ Սերժ Սարգսյանն իր կարճատեւ արտասահմանյան այցերի ու ամառային արձակուրդի ժամանակ հատկապես ո՞ւր է մեկնում եւ ինչո՞վ է զբաղվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել