Աղրըի նահանգապետարանը հետաքննություն է սկսել հայկական արշավախմբի՝ Արարատ լեռ բարձրանալու եւ լեռան գագաթին Հայաստանի եւ Արցախի պետական դրոշները պարզելու փաստի առնչությամբ: Ըստ tert.am-ի, այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է թուրք պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ: «Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, որի ընթացքում կպարզվի, թե որտեղ են մնացել 11 օտարերկրացիները, եւ ովքեր են նրանց ուղեկցել լեռան գագաթ: Դողուբայազեթում կան մեծ թվով ուղեկցողներ: Եթե Թուրքիայի Լեռնագնացների ֆեդերացիան համապատասխան աշխատանքներ իրականացնի ուղեկցորդների շրջանում, նման բաներ չեն լինի»,- հայտարարել է պաշտոնյան: