Մայնցում ավարտվեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, որտեղ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը չկարողացավ պաշտպանել անցած տարի նույն քաղաքում նվաճած չեմպիոնական տիտղոսը:
Շվեյցարական մրցակարգով անցկացված 11 տուրից հետո, որտեղ մրցակիցներին տրվում էր 20 րոպե ժամանակ՝ գումարած 5 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար, Հայաստանի լավագույն շախմատիստը 9,5 միավորով հանգրվանեց 3-րդ հորիզոնականում: Իսկ հաղթող դարձավ ամերիկացի Գատա Կամսկին՝ 10, 0 միավոր: