Թուրքիան Իրանին 600 մլն դոլար տուգանք է վճարել երկու երկրների միջեւ գազի շուրջ կնքված համաձայնագրի դրույթները խախտելու համար: Այդ մասին տեղեկացնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Mehr-ը: Վերջինիս մատուցմամբ, թուրքական «Բոթաշ» եւ իրանական «Իրանի գազային ազգային ընկերության» միջեւ կնքված պայմանագրի համաձայն, Թուրքիան պարտավոր էր օրական ներկրել 30 մլն խմ գազ, բայց անցյալ տարի թուրքական ընկերությունը ներկրել էր օրական միջինը 25 մլն խմ գազ: Իրանի նավթի նախարար Սեյիդ Մասուդ Միրքազեմին այդ առնչությամբ հայտարարել էր. «Կողմերը պետք է հավատարիմ մնան պայմանագրի դրույթներին, բայց տվյալ դեպքում Թուրքիան չի կատարել իր պարտավորությունը եւ պետք է համապատասխան տուգանքը վճարի»: