Իրաքի ուժերը լիովին պատրաստ են ստանձնել երկրում անվտանգության ապահովման գործառույթները: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրաքում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Ռեյմոնդ Օդերնոն: «Մենք համարում ենք, որ նրանք պատրաստ են ստանձնել Իրաքում բոլոր գործողությունների ղեկավարումը: Կարծում եմ, որ նրանք գլուխ կհանեն»,- ասել է հրամանատարը:
Աղբյուրի մատուցմամբ, նախօրեին ԱՄՆ–ն իրաքյան անվտանգության ուժերին է փոխանցել ռազմական բոլոր գործողությունների նկատմամբ վերահսկողությունը: Աբու–Գրեյբում տեղի է ունեցել ամերիկյան ռազմական վերջին բրիգադի հրաժեշտի արարողությունը: ԼՁԸՀ–ՁԸհհ–ի փոխանցմամբ, տեղական դիտորդները կարծիք են հայտնել, թե դա նշանակում է, որ Իրաքում ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատման գործընթացն ընթանում է նախատեսված ժամկետների շրջանակում: Օդերնոյի ասելով, ամերիկյան զորքերի դուրսբերումը որեւէ կերպ պայմանավորված չէ Բաղդադում նոր կառավարության ձեւավորմամբ: 2008թ. նոյեմբերին Վաշինգտոնի եւ Բաղդադի միջեւ կնքված համաձայնագրով, ամերիկյան զորքերն Իրաքը պետք է լքեն մինչեւ 2010թ. օգոստոսի 31-ը: