Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Կարակասում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածությունը: BBC-ի փոխանցմամբ, Չավեսը վենեսուելական հեռուստատեսության երթերում հայտարարել է, թե ԱՄՆ–ի կողմից առաջարկվող դեսպան Լարրի Պալմերը Վենեսուելայի վերաբերյալ վիրավորական արտահայտություններ է արել: «Եվ դո՛ւ, Օբամա, դեռ կարծում ես, որ ես կընդունե՞մ այդ պարոնին՝ որպես դեսպան: Ո՛չ, դա անհնարին է»,- հայտարարել է Չավեսը:
Իր թեկնածությունը հաստատող ԱՄՆ սենատին հասցեագրած գրության մեջ դիվանագետը նշել էր, թե Չավեսի գլխավորած կառավարության եւ այդ երկրի հարեւան Կոլումբիայի ձախակողմյան ապստամբների միջեւ «ակնհայտ կապեր» կան, նաեւ շեշտել էր, թե վենեսուելական բանակի բարոյական ոգին բավականին թույլ է: Դեսպանի թեկնածուի այդ ձեւակերպումները Վենեսուելայի ԱԳՆ–ում բողոքի ալիք էին բարձրացրել: