Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ

Օգոստոս 10,2010 00:00

«Ազատության նավատորմի» միջադեպի կապակցությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը՝ իսրայելցի նախկին դատավոր Յակով Թուրքելի նախագահությամբ, օգոստոսի 9-ին սկսել է վկաների հարցաքննությունը, որոնց թվում է նաեւ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն:
Թեեւ ուղիղ հեռարձակումն արգելված է, սակայն Նեթանյահուն ցուցմունքներ է տալիս դռնբաց նիստում եւ նրա հայտարարություններն անմիջապես հրապարակվելու են: Այդ մասին փոխանցում է news.am-ը: Վարչապետի հարցաքննությունն սկսվել է օգոստոսի 9-ի առավոտյան: Նեթանյահուն հայտարարել է, թե Գազայի հատվածի ծովային շրջափակումը մտցվել է ՀԱՄԱՍ խմբավորման կողմից զենքի առաքումները Գազայի հատված կանխելու համար:
Օգոստոսի 10-ին սպասվում է, որ հանձնաժողովը կլսի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքին եւ գլխավոր շտաբի պետ Գաբի Աշքենազիին:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 31-ին, երբ իսրայելցի զինվորականները գրավել էին նավատորմի վեց նավերը: Արդյունքում զոհվել է թուրքական «Mavi Marmara» նավի վրա եղած ազգությամբ թուրք 9 կամավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել