Դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւան–Արտաշատ ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի 07 ՍԼ 715 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու շրջվել: Պատահարի հետեւանքով 55-ամյա վարորդը՝ Մարտին Գրիգորյանը, ուղեւորները՝ Ջուլիետա Խուդավերդյանը եւ Հայկուշ Կարապետյանը տեղում մահացել են: 6-ամյա ուղեւորը՝ Մելինե Գրիգորյանը վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց: