Օգոստոսի 7-ին Երեւանի Աճառյան ու Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 11 ՏՏ 300 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու բախվել սյանը: Պատահարի հետեւանքով մեքենայի 30-ամյա վարորդը՝ Արտաշես Մանուկյանը տեղում մահացել է: «Առավոտի» տեղեկություններով, Մանուկյանը ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանի թիկնապահն էր: