Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Օգոստոս 10,2010 00:00

Օգոստոսի 5-ից ՌԴ-ում հրդեհաշիջման աշխատանքներին են մասնակցում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 28 հրշեջ-փրկարար եւ 4 հրշեջ ավտոմեքենա: Ըստ ՀՀ ԱԻՆ ՀՓԾ փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանի, օգոստոսի 7-ը հայ հրշեջների ու հրշեջ մեքենաների համար «մարտական մկրտության» օր էր: Առավոտյան ժամը 11-ից բոլոր չորս հրշեջ մեքենաները մեկնել են հրդեհի վայր եւ աշխատել մինչեւ կեսգիշեր: «Արմենիա-1»-ը եւ «Արմենիա-2»-ը կանխեցին Վեդենյապինո գյուղին սպառնացող իրական վտանգը: Կրակը ուժեղ քամու առկայությամբ արագորեն տարածվում էր դեպի գյուղ: 500 քմ-ի վրա տարածված հրդեհը վերցվեց օղակի մեջ եւ մարվեց առանց հետագա տարածման: «Արմենիա-3»-ը եւ «Արմենիա-4»-ը Իվանովկա գյուղի մոտ մարել են վերնատարած հրդեհը: Օգոստոսի 6-ին, առավոտյան ժամը 08.00-ին «ԻԼ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռով 2 հայ հրշեջ-փրկարարներ Նիժնի Նովգորոդ են տեղափոխել 150 հատ K-8/18 մակնիշի ջրմուղ պոմպ: Դրանք նախատեսված են հրշեջ մեքենաներին դժվարամատչելի վայրերում ջուր մղելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել