Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԵՐՍ ՀԱՃԱԽ Է ՍՏՈՒԳՎՈՒՄ

Օգոստոս 10,2010 00:00

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկվանից մեկնել է կարճատեւ արձակուրդի: ՀՀ կառավարությունն առանց վարչապետի կաշխատի օգոստոսի 9-13-ը: Տ. Սարգսյանին, այդ ժամանակահատվածում, ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի բաժնից, կփոխարինի տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ Վարչապետը մտադիր է իր արձակուրդի մի քանի օրն անցկացնել արտերկրում՝ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով:
Երեկ «Առավոտը» վարչապետի օգնական Արամ Անանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատահել Տիգրան Սարգսյանին: «Ոչ մի լուրջ բան չկա, պարզապես պարոն Սարգսյանը պրոֆիլակտիկ ստուգում պետք է անցնի»,- ասաց նա: Վերջին ամիսներին վարչապետը հաճախ է առողջական խնդիրներ ունենում, նրան արտերկրում հետազոտվելու խորհուրդ է տվել բժիշկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել