Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴՔԱՆ ԼԱ՞Վ ԵՆՔ ԱՃՈՒՄ

Օգոստոս 10,2010 00:00

«Արմինֆոն» փոխանցում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալները, համաձայն որոնց՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանը, ըստ ՀՆԱ աճի, 4-րդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրների շրջանում, ապահովելով 6,7% աճ, իսկ հունիսին, մայիսի համեմատությամբ, 31,7%՝ մինչեւ 1332 մլրդ դրամ կամ 3.5 մլրդ դոլար: Ըստ նույն աղբյուրի՝ 2010 թ. հունվար-հունիս ամիսներին ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ն 2009 թ. հունվար-հունիս ամիսների համեմատությամբ, ընդհանուր առմամբ, ավելացել է 3,5%-ով:
Այդ ցուցանիշներով առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճով առաջին տեղում է Ղազախստանը՝ 8,3% տարեկան աճով, երկրորդում՝ Ուզբեկստանը՝ 8% տարեկան աճ, երրորդում՝ Տաջիկստանը՝ 7,4%, չորրորդում՝ Հայաստանը, 5-րդում՝ Բելառուսը՝ 6,6%, 6-րդում՝ Թուրքմենստանը՝ 6,1% աճով, 7-րդում՝ Ղրղըզստանը՝ 5% աճով, 8-ում՝ Ուկրաինան՝ 4,9%, 9-ում՝ Մոլդովան՝ 4,7%, 10-ում՝ Ադրբեջանը՝ 3,7% աճ, եւ ամենավերջին՝ 11-րդ տեղում է Ռուսաստանը՝ 2,9% աճով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել