Լրահոս
Օրվա լրահոսը

Հացահատիկի գինն իջել է

Օգոստոս 10,2010 00:00

Չնայած երեւանյան խանութներում հացն արդեն 10-30 դրամ թանկ է վաճառվում, բայց երեկ, news.am-ի տվյալներով, համաշխարհային ապրանքային բորսաները հացահատիկի առեւտուրը սկսել են գների անկմամբ։ Այսպես՝ Ասիայի խոշորագույն հացահատիկային բորսայում հացահատիկի 1 բուշելն (27,3 կգ) արժեցել է 7,15 դոլար՝ 5,3 տոկոսով պակաս, քան ուրբաթ օրը։ Այդ անկումը պայմանավորված է այն տեղեկատվությամբ, որ ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի ֆերմերները որոշել են ավելացնել հացահատիկի ցանքատարածությունները։ Ամերիկյան որոշ նահանգներում հացահատիկի ցանքատարածությունները կարող են ավելանալ մինչեւ 10 տոկոսով։ Ընդ որում՝ ԱՄՆ-ում հացահատիկի դաշտերը ոչ միայն չեն տուժել, այլեւ այս տարի սպասվում է ռեկորդային բարձր բերք։ Երեկ երեւանյան խանութներում 20-50 դրամով թանկացել է նաեւ ձեթը: Դա էլ թերեւս կապված է պահածոների սեզոնի մոտեցման հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել