Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը օգոստոսի 16-17-ը կգտնվի Ադրբեջանում: Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակել է Թուրքիայի նախագահի լրատվական ծառայությունը՝ միաժամանակ հայտնելով, որ Գյուլի այցելության ծրագրի մանրամասները դեռեւս հայտնի չեն: «Թրենդ»-ն իր հերթին, վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ լրատվական ծառայությանը, տեղեկացնում է, որ Գյուլին իր այցելության ընթացքում Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուն չի ուղեկցի: