Լրահոս
Օրվա լրահոսը

Նենգափոխելու նատակով

Օգոստոս 10,2010 00:00

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Սիյավուշ Նովրուզովը, ըստ bakilar.az-ի, նշել է, թե ՆԱՏՕ-ի ԽՎ-ը մերժել է հայկական կողմի՝ ԽՎ-ում ԼՂ հարցի քննարկումը աշնանային նստաշրջան մտցնելու դեմ ուղղված խնդրանքը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ Ջոն Թաներին ուղղված նամակում ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել էր զերծ մնալ ԼՂ հարցի քննարկումը ԽՎ-ի աշնանային նստաշրջան մտցնելուց: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը Panorama.am-ին ասել է. «Քանի դեռ պաշտոնական պատասխան ԱԺ նախագահը չի ստացել, այդ մարդիկ ուղղակի անհասկանալի գուշակություններով են զբաղվում, չնայած դա իրենց խնդիրն է: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ դա հատուկ է նրանց գործելաոճին: ՆԱՏՕ-ի ԽՎ-ի կողմից ԱԺ նախագահի նամակի պատասխանը ստանալուց հետո միայն, համապատասխան քննարկումներ անցկացնելուց հետո կներկայացնենք մեր հետագա քայլերը»:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե եթե ԼՂ հարցը քննարկվի ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշնանային նստաշրջանում, ԼՂ հարցի քննարկումը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, Կ. Ավագյանն ասել է. «Ընդհանուր առմամբ այն էական ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի որոշումները խորհրդատվական բնույթի են: Ուղղակի ադրբեջանական կողմը փորձում է այդ ամբիոնն օգտագործել ԼՂ հարցի հետ կապված իր մոտեցումները ներկայացնելու եւ հարցի էությունը մեկ անգամ եւս նենգափոխելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել