Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտում են բոլորը, այդ թվում՝ ուժայինները

Օգոստոս 10,2010 00:00

Իրենց վերջին մամուլի ասուլիսների ժամանակ ՀՀ ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանն ու Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ, մայոր Արսեն Արշակյանը հայտարարում էին, թե ճանապարհային երթեւեկության կանոնները ամենից շատ խախտում են շարքային քաղաքացիները: Իսկ ահա պետական ապարատի, մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազության, պաշտպանության, արդարադատության նախարարությունների, ինչպես նաեւ խոշոր գործարարներին սպասարկող ավտոմեքենաների վարորդները երթեւեկում են օրենքի տառին համապատասխան: Մի կարճ շրջայց կատարելով քաղաքում, ականատես եղանք, թե ինչպես էին նշված պետական կառույցների աշխատակիցները խախտում ճանապարհային երթեւեկության կաննոները:

\"\"
Կենտրոնի  դատախազության աշխատակիցը «Նիսան» մակնիշի 22 ԼՕ 747 համարանիշի ավտոմեքենան կայանում է Վազգեն Սարգսյան փողոցի այն հատվածում, որտեղով պետք է ազատ տեղաշարժվի հետիոտնը:

\"\"

«Մերսեդես Բրաբուս» մակնիշի 800 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, որը ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից է, ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտին կրելու:

\"\"

Պաշպանության նախարարության ջիպ տեսակի ՊՆ 1242 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում է առանց ամրագոտու եւ հեռախոսով խոսելով:

\"\"

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց երթեւեկությունը դարձել էր դժվարանցանելի, քանի որ մի քանի աշխատակիցներ իրենց մեքենաները կայանել էին երկրորդ, երրորդ շարքերում:

ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ, լուսանկարները՝ հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել