Արդյոք ՀՀ պաշտպանության նախարարի արձագանքը բանակային երկու զորամասերում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ մեկանգամյա եւ ցուցադրական միջոցառո՞ւմ էր, թե՞ նման հետեւողական քայլեր էլի կարող են լինել: «Առավոտի» այս հարցին ի պատասխան ընդդիմադիր գործիչ, ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծիք հայտնեց, թե դա կախված է այն բանից, թե չորրորդ իշխանությունը դրանց ինչպե՞ս կարձագանքի. «Եթե հասարակությունն անտեղյակ եղավ բանակում տիրող բարքերին, դրանք գնալով կխորանան եւ ոչ մի արձագանք էլ չեն ունենա: Եթե չորրորդ իշխանության բարձրացրած աղմուկի շնորհիվ փրկվի թեկուզ մի զինվորի կյանք, որին չեն ծեծի, չեն գնդակահարի, ուրեմն՝ այս աղմուկն արժեր բարձրացնել, ու ես թքած ունեմ թուրքերի կարծիքի վրա: Ավելի լավ է հիմա ամեն ինչ շտկենք, որովհետեւ վաղը կարող է ուշ լինել»: Այսուհանդերձ, ընդդիմադիր գործիչը նաեւ նկատեց, թե օգոստոսի 6-ի ՊՆ կոլեգիայի նիստն ու նախարարի հրամանները կարող են նաեւ կանխարգելիչ դեր ունենալ, եթե ցուցադրական չլինեն, եթե բանակում «մյուս մարդակերներն էլ տեսնեն, թե իրենց հետ ինչ կարող է լինել»:
Կարդացեք