Լրահոս
Օրվա լրահոսը

$50 մլն՝ տնտեսությանն ու առողջապահությանը

Օգոստոս 07,2010 00:00

2010թ. օգոստոսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած պաշտոնական արարողության ժամանակ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման կնքել են երկու Օժանդակության համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 2010-2013 թթ. ընթացքում Հայաստանի կառավարությանը կտրամադրի մոտավոր արժեքով մինչեւ 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական բարեփոխումներին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան մամուլի հաղորդագրությունից: Տնտեսական զարգացման օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանին տրամադրվող մինչեւ 30 մլն դոլարի ֆինանսավորումը կնպաստի ավելի մրցունակ եւ բազմազանեցված մասնավոր հատվածի զարգացմանը: Ծրագիրը կբարձրացնի փոքր եւ միջին ձեռնարկությունների մրցունակությունը երկրի զարգացման համար հեռանկարային ոլորտներում: Իսկ Առողջապահական եւ սոցիալական բարեփոխումների օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանին տրամադրվող մինչեւ 20 մլն դոլարի ֆինանսավորումը կշարունակի օժանդակել ՀՀ կառավարությանը առողջապահական եւ սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել