Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակ է քաշել մրցակցի վրա

Օգոստոս 07,2010 00:00

Ռեգբիի տարատեսակներից մեկի՝ «Ռեգբի լիգ»-ի Ավստրալիայի ստորին դիվիզիոններից մեկի առաջնության մասնակից «Չաֆֆի Տայտենս» ակումբի խաղացող Կավա Լումանովաոն խաղադաշտում մրցակցի վրա դանակով հարձակվելու համար ցմահ որակազրկվել է:
26-ամյա մարզիկն այսուհետեւ ոչ միայն ռեգբի խաղալու, այլեւ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում անցկացվող մարզաձեւի որեւէ հանդիպման անգամ որպես հանդիսատես ներկա գտնվելու իրավունք չունի: Որակազրկման պատճառ հանդիսացել է «Թայգերս» թիմի հետ խաղում ծագած քաշքշուկը, որի ժամանակ Լումանովաոն դաշտից հեռանալով՝ գնացել ու իր մեքենայից վերցրել է դանակը եւ վերադարձել իրեն «նեղացնողին» պատժելու համար: Նրան զինաթափել հաջողվել է միայն իր թիմի մարզչին: Թեեւ ոչ ոք այդ ընթացքում չի տուժել, սակայն խաղը դադարեցվել է եւ հաղթանակ գրանցվել «Թայգերսի» օգտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել