Լրահոս
Օրվա լրահոսը

115 միլիոն՝ մականունը յուրացնելու համար

Օգոստոս 07,2010 00:00

Արտասահմանյան մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախկին բռնցքամարտիկ Մայք Լենդրումը դատի է տվել ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին՝ իր հորինած «Երկաթյա Մայք» մականունը յուրացնելու համար, եւ պահանջում է $115 միլիոն:
49-ամյա Լենդրումը պնդում է, որ այդ մականունն ինքը վերցրել է դեռ 1983 թվականին, մինչդեռ Թայսոնի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 1985-ին,
Լոս Անջելեսի վարչական դատարան ներկայացրած հայցում Լենդրումը նշում է, որ «Երկաթյա Մայք» ապրանքանիշի իրավունքներն իրեն են պատկանում, հետեւաբար Թայսոնը պետք է փոխհատուցի այն իր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի ողջ կարիերայում օգտագործելու համար, ինչով նա իրեն անուղղակիորեն խանգարել է մասնակցել տիտղոսների համար մենամարտերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել