Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ արդյունք

Օգոստոս 07,2010 00:00

Օլիմպիական խաղերում 14 անգամ հաղթողի պատվանդանին բարձրացած ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը, հաղթելով 200 մետր ազատ ոճում, 49-րդ անգամ դարձավ Ամերիկայի ազգային առաջնության չեմպիոն: Նա ցույց տվեց նաեւ մրցաշրջանի լավագույն արդյունքը՝ 1.45,61 վրկ:
Այս ցուցանիշով Ֆելպսը գերազանցեց ԱՄՆ-ի առաջնություններում մինչ այդ Թրեյսի Կոլկինսին պատկանող ռեկորդը (48 ոսկե պարգեւ): Չնայած պատմական նշանակություն ունեցող այս ցուցանիշին, Ֆելպսը դժգոհ է մնացել արդյունքից: Այդ մասին նա ասել է լրատվամիջոցներին՝ հայտարարելով, որ ինքն իրեն դրա համար անտանելի վատ է զգում: Լողորդը դեռ պատրաստվում է մասնակցել Ամերիկայի լողի առաջնության եւս երեք մրցատարածության մեկնարկներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել