Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄՐՑԱՇԱՐ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՎԻԿԻ՞ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ

Օգոստոս 07,2010 00:00

ESPN-ի տարածած տեղեկատվության համաձայն, ամերիկյան «Showtime» հեռուստաալիքը մտադիր է «Super six»-ի օրինակով աշխարհի ուժեղագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մրցաշար կազմակերպել թեթեւագույն քաշային կարգում: Նախնական ցուցակում ընդգրկված են 52 կգ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, իսկ ներկայումս երկու քաշային կարգերում չեմպիոնական երեք գոտու տիրակալ, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը, թեթեւագույն քաշային, WBC/WBO- չեմպիոն Ֆեռնանդո Մոնտիելը, IBF-ի չեմպիոն Իոննի Պերեսը, աշխարհի նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն, Աբներ Մարեսը եւ Նոնիտո Դոները: Թվարկված բռնցքամարտիկներից ոմանք արդեն ռինգում միմյանց հանդիպելու հնարավորություն ունեցել են:
ESPN-ի մեկնաբան Դեն Ռաֆայելը, «Sportinfo»-ի փոխանցմամբ, նշում է, որ Մոնտիելի եւ Դոների պրոումոթեր Բոբ Արումը առանձնապես այս մրցաշարին մասնակցելու շահագրգռվածություն չի դրսեւորում, քանի որ առանց դրա էլ ցանկանում է իր հովանավորյալների մասնակցությամբ մենամարտ կազմակերպել դեկտեմբերի 4-ին ու, բնականաբար, մտադիր չէ շահույթը կիսել ուրիշների հետ: Սակայն ESPN-ի մեկնաբանը տեղեկացնում է նաեւ, որ «Showtime»-ը պատրաստ է խմբային մրցաշարի առաջին փուլի անդրանիկ մենամարտի համար յուրաքանչյուր մասնակցի վճարել $250 հազար, երկրորդ մարտի հաղթողին՝ $300 հազար, երրորդի հաղթողին՝ $350 հազար (ընդ որում, բոլոր պարտվողների համար նախորդ մարտի գումարի չափը պահպանվելու է): Կիսաեզրափակչի մասնակիցները պետք է ստանան $450 հազարական, իսկ եզրափակչի մասնակիցները՝ $650 հազարական: Սրանք այս քաշային կարգի համար պատկառելի թվեր են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել