Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու «բրոնզ»

Օգոստոս 07,2010 00:00

Սարաեւոյում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի մարզիկները երկու բրոնզե մեդալ նվաճեցին: Մրցումների առաջին օրը պատվանդանի երրորդ աստիճանին բարձրացավ 42 կգ քաշային Գոռ Բարսեղյանը, իսկ հաջորդ օրը նրա հաջողությունը կրկնեց Գեւորգ Համբարձումյանը (76 կգ քաշային կարգ): Գեւորգը մեկնարկային երկու գոտեմարտերում «չոր» հաշվով՝ 5:0 եւ 4:0, առավելության հասավ, համապատասխանաբար, բելառուս եւ գերմանացի մրցակիցների նկատմամբ, որից հետո միավորների 2:6 տարբերությամբ զիջեց ադրբեջանցի Փարվիզ Ախունդովին: Եվ, քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, կանոնակարգի համաձայն հայ ըմբիշին երրորդ տեղի համար պայքարելու հնարավորություն ընձեռվեց, ինչից էլ նա կարողացավ օգտվել՝ համառ պայքարում 6:4 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Յակով Պետիաշվիլուն:Այսօր Սարաեւոյի մրցագորգը տրամադրվելու է հունահռոմեական ոճի ըմբիշներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել