Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, «ՎԻՔԻԼԻՔՍԸ»՝ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ

Օգոստոս 07,2010 00:00

Պենտագոնը «Վիքիլիքս» կայքէջից պահանջել է անմիջապես իրեն վերադարձնել ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների բազայից եւ արխիվից հայթայթված բոլոր, այդ թվում՝ նաեւ դեռ չհրապարակված փաստաթղթերը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, այս մասին հայտարարել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Ջեֆ Մորրելլին: «Այդ փաստաթղթերը ամերիկյան կառավարության սեփականությունն են եւ պարունակում են գաղտնի եւ «նրբին տեղեկություններ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը: Նա եւս մեկ անգամ պնդել է, թե այդ նյութերի հրապարակումն «արդեն վտանգել է ամերիկյան զորքերի, ԱՄՆ դաշնակիցների եւ աֆղանցիների անվտանգությունը», եւ, որ գաղտնի նոր տվյալների հրապարակումը կարող է էլ ավելի մեծ վնաս հասցնել, նաեւ խորհուրդ է տվել կայքէջի ղեկավարությանը՝ ոչ միայն վերադարձնել այդ նյութերն, այլեւ արդեն հրապարակվածները հանել կայքէջից:
Ավելի վաղ, BBC-ին տված հարցազրույցում կայքէջի ղեկավար Էսսենջը անհիմն էր որակել ԱՄՆ իշխանությունների կողմից իրեն հասցեագրված մեղադրանքը, թե աֆղանական պատերազմի մասին գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ՝ նրա «ձեռքերն արյան մեջ են», որովհետեւ հնարավոր է, որ հրապարակման արդյունքում մարդիկ են սպանվել: Նա արձանագրել էր, որ ամերիկացիները որեւէ ապացույց չեն ներկայացրել առ այն, որ այդ հրապարակումների արդյունքում գործակալներից որեւէ մեկը կամ անմեղ մարդիկ տուժել են: «Արժե մտածել, թե ինչու է Պենտագոնը ուշադրությունը սեւեռում մեր ձեռքերն արյան մեջ լինելու տեսական վարկածի վրա, այն դեպքում, երբ, մեր հրապարակած փաստաթղթերի համաձայն, պատերազմն Աֆղանստանում փաստացի 20 հազար մարդու կյանք է խլել»,- ասել է խմբագիրը: Ի դեպ, աղբյուրի մատուցմամբ, պաշտոնական անձինք, զինված ուժերի ներկայացուցչներն ու փորձագետները չեն համարում, որ հիշյալ փաստաթղթերի հրապարակումը կարող է ԱՄՆ պաշտպա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել