Բրիտանական մեծ հեղինակություն վայելող New Scientist ամենշաբաթյա գիտական պարբերականի փոխանցմամբ՝ Արեգակի 9-ամյա անսովոր հանգստությունից հետո, օգոստոսին, նրա ակտիվության անակնկալ եւ կտրուկ աճ է տեղի ունեցել: Աշխարհի առաջատար աստղադիտարաններն օգոստոսի 1-ին Արեգակի մակերեւույթին երկու հսկա բոցավառումներ են արձանագրել: Մագնիսական բնույթի այդ բոցավառություններն ուղեկցվել էին երկու խոշոր պայթյունով, որոնք էներգիայի մեծ զանգված են առաջացրել: Մասնագետների մի մասը, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, կարծում է, որ դա իսկական «տիեզերական ցունամի» է եղել: Իրավիճակի յուրահատկությունը կայանում է նրանում, որ Արեգակից ստացվող արթնացած այդ մասնիկներն ուղղված են դեպի Երկիր մոլորակ: Մեր մոլորակին արեգակնային էներգետիկ հզոր հարվածները հասել են օգոստոսի 4-ին, երբ եվրոպական մի շարք երկրների երկնքում վերջին 10-ամյակում առաջին անգամ դիտարկվել են հյուսիսային փայլատակումներ: Գիտնականները զգուշացրել են, որ առաջիկա մի քանի օրերին պետք է սպասել «արեգակնային էներգետիկ ալիքների նոր եւ հզոր հոսքի»: Աշխարհի այն շրջաններում, որոնք այդ «տիեզերական ցունամիի» ճակատային բախումների կիզակետում կլինեն, կարող են բնական համաղետներ (կատակլիզմներ) լինել: Այդ մասին փոխանցում է BBC ռ/կ-ն: