Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն առաջին անգամ մասնակցեց Հիրոսիմայի հիշատակման արարողությանը

Օգոստոս 07,2010 00:00

Ուրբաթ օրը Ճապոնիայում նշել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման 65-րդ տարին: Ճապոնական այդ քաղաքի Խաղաղության հրապարակում տեղի ունեցած հիշատակման արարողության շուրջ 55 հազար մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը, հետո հնչել է Խաղաղության զանգի ղողանջը: Արարողությանը մասնակցել են նաեւ ամերիկյան միջուկային ռմբակոծումը վերապրած ճապոնացիները, երկրի վարչապետ Նաոտո Կանը, 74 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչներ: Առաջին անգամ արարողությանը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ջոն Ռուսը: Հիշեցնենք, որ մինչ այս Վաշինգտոնը մշտապես բոյկոտել է այսօրինակ միջոցառումները: Արարողության ժամանակ ունեցած իր ելույթում Ճապոնիայի վարչապետը շեշտել է, թե երկիրը բարոյական պատասխանատվություն է ստանձնել՝ լինել միջուկային զենքից զերծ աշխարհի կառուցման առաջամարտիկը, քանի որ նա աշխարհում միակն է, որ տուժել է ատոմային ռմբակոծություններից: Կառավարության ղեկավարը երդվել է պահպանել «ոչ միջուկային» երեք սկզբունքները՝ միջուկային զենք չունենալ, չարտադրել եւ չներկրել: Այդ մասին փոխանցում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը:
«Հանուն ապագա սերունդների, մենք պետք է շարունակենք աշխատանքը միջուկային զենքից զերծ աշխարհ կառուցելու ուղղությամբ: Այն պատերազմի ողբերգությունից հետո մեր երկրներն առաջ են գնացել այնքան, որ հիմա մենք ամենամոտ բարեկամներ եւ դաշնակիցներ ենք դարձել»,- ասվել է երեկ Ճապոնիայում տարածված հայտարարության մեջ, որն արել է դեսպան Ռուսը՝ որպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական ներկայացուցիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել