Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ՝ Աբխազիայի թուրքական քոլեջում սովորողների ծնողները վրդովված են կրթօջախի փակման մասին հիմնադիրների հայտարարությունից: Ծնողկոմիտեի ներկայացուցիչները դիմել են հանրապետության նախագահ Սերգեյ Բագապշին, խորհրդարանի խոսնակ Նուգզար Աշուբին, վարչապետ Սերգեյ Շամբային՝ պահանջելով լուծել խնդիրը: Թուրք հիմնադիրների հայտարարության համաձայն՝ փակման պատճառը ֆինանսական ճգնաժամն է: 1995-ին հիմնադրված քոլեջը իրականացնում է 5-ամյա կրթություն՝ թուրքերեն, անգլերեն, ռուսերեն եւ աբխազերեն լեզուներով: