Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէի կարող նման բան անել»

Օգոստոս 07,2010 00:00

«Ո՞ր տնօրենները կհեռացվեն պաշտոնից» հրապարակումից հետո «Առավոտի» խմբագրություն զանգահարեց Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցի տնօրեն Վաչագան Սարգսյանը: «Առավոտը» նշել էր, որ չի կարողացել կապ հաստատել հոդվածում հիշատակված դպրոցների տնօրենների հետ՝ նրանց մեկնաբանությունները լսելու համար, քանի որ գտնվում են արձակուրդում: Ուստի այժմ տպագրում ենք Վ. Սարգսյանի տեսակետը. «Ես հանգիստ եմ, քանի որ չեմ արել նման բան: Երբեք թույլ չեմ տա, որ որեւէ մեկը դպրոցը ժամանակից շուտ ավարտի այն դեպքում, երբ մեկ ուրիշը՝ իր սոցիալական ծանր պայմաններով հանդերձ, ամեն օր դպրոց է գալիս: Ես երբեք դա չեմ հանդուրժի, քանի որ 20 տարի այս դպրոցն եմ ղեկավարում, իմ դեպքում նման բան չէր կարող լինել: Հետո Երեւանը փոքր քաղաք է, եթե, օրինակ՝ նման բան անեի, հետո գումարը գրպանս դնեի, խայտառակ կլինեի ամբողջ քաղաքով մեկ: Բա երեխաների՞ս ինչ էի պատասխանելու… Իսկ տեսչության հետ խնդիր չունեմ, ինձ բոլորը հարգում, սիրում են: Եկել, մանրազնին ստուգել են, դպրոցը մաքուր է»: Պարոն Սարգսյանը կարծիք հայտնեց նաեւ ավագ դպրոցների համակարգի մասին՝ նշելով, որ դեմ է դրանց ստեղծմանը: Այդ մասին ավելի մանրամասն կարդացեք «Առավոտի» առաջիկա համարներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել