Օգոստոսի 5-ին տեղեկություն էր ստացվել, որ Երեւանի թիվ 10 հրշեջ մասի հարեւանությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում շրջվել է «ԳԱԶ 52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան:
Արձագանքելով պատահարին՝ հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են բերել վարորդ, Նուբարաշենի 11/20 հասցեի բնակիչ, 29-ամյա Արտակ Առաքելյանին: