Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՇԱՌԱԿԵՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ

Օգոստոս 07,2010 00:00

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում օգոստոսի 5-ին Մանուկ Ս.-ն ԿՀԴՊ ԳՎ-ում հայտարարություն է տվել, որ իր որդին զինվորական ծառայության ժամանակ մահացել է, նրա հուղարկավորման եւ այլ ծախսերը հոգալու համար օրենքով սահմանված կարգով 2 մլն 390 հազար դրամ գումարը 5-օրյա ժամկետում տրամադրելու համար ՀՀ ֆինանսների նախարարության ծախսերի ֆինանսավորման վարչության գլխավոր մասնագետ, 1949 թ. ծնված Արսեն Գ.-ն իրենից պահանջում է 50 հազար դրամ կաշառք: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում Երեւանի Իսակովի պողոտայի ավտոկայանի դիմաց, «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ, Արսեն Գ.-ն «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ Մանուկ Ս.-ից 50 հազար դրամ կաշառք վերցնելու փաստով մերկացվել եւ բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել