Օգոստոսի 5-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջուլիետա Հ.-ի բնակարան են մուտք գործել երկու աղջիկ, կապել տանտիրուհուն եւ տնից գողություն կատարել: Ըստ մամուլի ծառայության՝ օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11-ին, երկու անհայտ կանայք, ներկայանալով որպես «Փարոս»-ի աշխատակիցներ, խաբեությամբ մուտք են գործել 1937 թ. ծնված Ջուլիետա Հ.-ի բնակարան, կպչուն ժապավենով եւ զուգագուլպաներով կապել նրան, ծեծի ենթարկել, պահանջել գումար, որից հետո հափշտակելով 200 հազար դրամ, 350 ԱՄՆ դոլար եւ ոսկյա մատանի՝ դիմել են փախուստի: