Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՎԹԱՐ ԵՂՎԱՐԴԻ ԽՃՈՒՂՈՒՄ

Օգոստոս 07,2010 00:00

Օգոստոսի 4-ի գիշերը, 03:00-ի սահմաններում, Երեւան Եղվարդ խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս «Մերսեդես» մակնիշի 20 ՏՕ 915 համարանիշի ավտոմեքենան բախվել է թիվ 9 գովազդային վահանակի սյանը, ինչի հետեւանքով վարորդ, 23-ամյա Մկրտիչ Մեսրոպի Սամվելյանը, ուղեւորներ 40-ամյա Էդիկ Սերգեյի Օսիպյանը եւ 22-ամյա Նարեկ Հարությունի Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ, որը վարում է ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհային պատահարների քննության բաժինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել